ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

«Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով
28.11.2013 | 16:25

Ամենամյա «Ոսկե աշուն» փառատոնը Երևանի պետական բժշկական համալսարանում այս տարի կանցկացվի նոյեմբերի 29-ին։

«Ոսկե աշնուն» միջոցառումը տեղի կունենա ռետրո ոճով: Այն կվարեն «Հարսնացուն հյուսիսից» սիրված ֆիլմի հերոսներ Մուրադի և Արուսյակի կերպարներով հանդես եկող ուսանողները: Միջոցառման ընթացքում ֆակուլտետային խորհուրդները նույնպես հանդես կգան ռետրո երգերով և պարային համարներով: Առանձին համարով հանդես կգան նաև արտասահմանցի ուսանողները:

Կներկայացվեն հումորային համարներ, կցուցադրվի արդեն ավանդույթ դարձած տեսանյութը՝ դասախոսների և բուհի աշխատակազմի այլ ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի տեսքով:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև «Առողջ բժիշկ» մարզական միջոցառման մրցանակաբաշխությունը և այդ միջոցառման իրականացմանն աջակից կառույցների ու անձանց շնորհակալագրերի հանձնումը:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ